Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ոչ պաշտոնական աղբյուրները կրկին պնդում են, որ «Լիվերպուլ»-ը համաձայնության է եկել Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հարցում

Ոչ պաշտոնական աղբյուրները կրկին պնդում են, որ «Լիվերպուլ»-ը 
համաձայնության է 
եկել Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հարցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոչ պաշտոնական աղբյուրները շարունակում են պնդել, որ անգլիական «Լիվերպուլ»-ը համաձայնության է եկել Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ: «Արմենպրես»-ը փոխանցմամբ` այս անգամ դրա մասին գրում է ֆուտբոլային ակումբի Twitter-յան LFC Transfer update էջը: ««Լիվերպուլ»-ը համաձայնության է եկել Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ: Ֆուտբոլիստի համար կվճարի 20 միլիոն ֆունտ»,-գրում է էջը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյոր»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Լիվերպուլ»-ը: Մխիթարյանը ուկրաինական «Շախտյոր»-ի կազմում հասցրել է դառնալ Ուրաինայի չեմպիոն եւ գավաթակիր: Մխիթարյանը հունիսի 22-ին հայտարարությամբ էր հանդես եկել` մասնավորապես նշելով. «Իմ տրանսֆերային գործերով զբաղվում է իմ պաշտոնական գործակալը: Ես որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, չեմ հետաքրքրվում իմ գործակալի եւ իմ ակումբի գործերով: Ես պաշտոնական պայմանագիր ունեմ իմ ակումբի հետ եւ կատարում եմ իմ պարտականությունները: Եթե կայանա որեւէ գործարքի մասին համաձայնություն ակումբների միջեւ, ես այդ ժամանակ միայն կտեղեկանամ գործարքի մանրամասներին եւ կտամ իմ համաձայնությունը կամ չեմ տա, եթե այն ինձ չբավարարի»:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am