Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը Հայաստանի համար պատվաբեր և պատասխանատու գործ է. Հովիկ Աբրահամյան

ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը Հայաստանի համար 
պատվաբեր և 
պատասխանատու գործ է. Հովիկ Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը մայիսի 16-ին ստանձնելու է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը, որը շատ պատվաբեր և պատասխանատու գործ է: Այս մասին Ազգային ժողովում մայիսի 3-ին հրավիրված «Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության նախագահությունը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Լիահույս եմ, որ այս խորհրդարանական լսումները մեծապես կնպաստեն բարձր պատվով կատալերու այդ գործը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Աբրահամյանը` հավելելով, որ սա բացառիկ հնարավորություն է Հայաստանի համար ակտիվորեն մասնակցել Եվրոպայի խորհրդում ժողովրդավարությանը, մարդու իրավուքներին միտված օրակարգին:

Նա նաև շեշտեց, որ մենք ականատես ենք լինում կրոնական հիմքերի վրա մարդու իրավուքների բազմաթիվ խախտումների, որոնց դեմ պետք է պայքարել: «Կարծում եմ մեր նախագահությունը պետք է առաջին հերթին ուղղված լինի նմանատիպ երեւույթների կանխարգելմանը: Հակամարտությունների կարգավորումները, որպես կանոն, տեւական գործընթաց են, բայց կարծում եմ, որ Եվրոպայի խորհուրդը կարող է ավելի լուրջ դերակատարություն ունենալ այդ գործում»,-ասաց Աբրահամյանը` հույս հայտնելով, որ մեր նախաձեռնությունները կյանքի կկոչվեն:

Եվրոպայի խորհրդում Հայաստանն անդամակցում է արդեն տասներկու տարի: ՀՀ ԱԺ-ում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կազմակերպած «Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության նախագահությունը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ զեկույցներով հանդես կգան ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը և ՀՀ մարդու իրավուքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am