Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Արմին Վեգների անվան մրցանակի արժանացած համշենահայերի մասին ֆիլմը կներկայացվի Երեւանում

Արմին Վեգների անվան մրցանակի արժանացած համշենահայերի մասին 
ֆիլմը կներկայացվի Երեւանում

 ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի թուրքագիտության ամբիոնի դոցենտ Լուսինե Սահակյանի հեղինակած «Համշենը անցյալի եւ ներկայի խաչմերուկում» ֆիլմի երեւանյան առաջնախաղը տեղի կունենա մարտի 22-ին «Մոսկվա» կինաթատրոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` վավերագրական ֆիլմը ներկայացնում է 18-րդ դարում Օսմանյան կայսրությունում բռնի իսլամացած համշենահայության սերունդների ներկա վիճակը:

Համշենահայերը հիմնականում ապրում են Թուրքիայի Ռիզեի եւ Արդվինի նահանգներում,  նաեւ` Ստամբուլում եւ այլ քաղաքներում:

Ֆիլմում տեղ են գտել դրվագներ Համշենի հայկական երբեմնի հզոր իշխանության պատմության, բռնի իսլամացման Օսմանյան քաղաքակության մասին, որը, հեղինակի կարծիքով, ոչ այլ ինչ է, եթե ոչ ցեղասպանության տարատեսակ:

Ռիզեի եւ Արդվինի նահանգներում կատարած բացառիկ նկարահանումների հիման վրա  «Համշենը անցյալի եւ ներկայի խաչմերուկում» ֆիլմում ներկայացվում են համշենցիների այսօրվա մշակույթը, երգարվեստն ու պարը, սովորույթները, լեզվական վիճակը, կենցաղն ու զբաղմունքը, ինքնության հետ կապված նրանց ընկալումները, ինչպես նաեւ ժողովրդագրական պատկերը:

Լուսինե Սահակյանը ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-օսմանական առնչությունների բաժնի վարիչն է, հեղինակ մի շարք գիտական հրապարակումների: 2012 թ. դեկտեմբերին Հոլիվուդում կազմակերպած «Արփա» միջազգային կինոփառատոնում «Համշենը անցյալի եւ ներկայի խաչմերուկում» ֆիլմը` ճշմարտությունը տեսնելու եւ այն ասելու քաջության համար արժանացել է Մեծ Եղեռնի ականատես, գերմանացի գրող եւ հրապարակախոս Արմին Վեգների անվան մարդասիրական մրցանակին, որն առաջին անգամ է տրվել Հայաստանի ներկայացուցչի: Ֆիլմի սցենարի խմբագիրն ու բարբառային տեքստերի թարգմանիչը Սերգեյ Վարդանյանն է: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am