Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Սերգեյ Մարկեդոնովի համոզմամբ` Սերժ Սարգսյանի թեկնածությունը բավարարում է Արեւմուտքին եւ Ռուսաստանին

Սերգեյ Մարկեդոնովի համոզմամբ` Սերժ Սարգսյանի թեկնածությունը բավարարում է 
Արեւմուտքին եւ Ռուսաստանին

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոչ Ռուսաստանը եւ ոչ էլ Արեւմուտքն առանձնապես ազդեցություն չեն ունենում Հայաստանում տեղի ունեցող ընտրական գործընթացների վրա: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների վաշինգթոնյան կենտրոնի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը: «Նրանց Սարգսյանը լիովին դուր է գալիս, քանի որ մի կողմից Ռուսաստանի հետ կա համագործակցություն, ինչպես նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու Հայաստանում ռուսական ռազմական բազայի տարաբաշխումը: Ինչ վերաբերում է Արեւմուտքին, ապա այն նույնպես դիտարկում է Սարգսյանին որպես օպտիմալ թեկնածու այն իմաստով, որ նա եկել է իշխանության 2008 թվականին եւ ավելի ճկուն առաջնորդ է»,- ընդգծեց Մարկեդոնովը:

Քաղաքագետը նշանակալի է համարում, որ Սերժ Սարգսյանը գործընկերների հետ շփման մեջ ցուցաբերում է շրջահայացություն եւ երբեք« չի հատում կարմիր գծերը»: «Եթե Սարգսյանին դուր չի գալիս, ապա նա ասում է «Լավ, եկեք փորձենք»: Սարգսյանը ավելի ճկուն է, այդ պատճառով բավարարում է եւ Արեւմուտքին, եւ Ռուսատանին: Եվ ես այստեղ չեմ տեսնում մեծ միջամտություն, այս թեկնածուն ընդունելի է»,- ասաց փորձագետը:     

Հայաստանում նախագահի ընտրությունները տեղի կունենան փետրվարի 18-ին: Պարքարում են յոթ թեկնածուներ, սակայն սոցիոլոգիական բազմաթիվ հարցումներ վկայում են, որ ընտրապայքարի ֆավորիտը Սերժ Սարգսյանն է: Gallup International կազմակերպության փետրվարի 7-ին հրապարակած հարցման արդյունքներով` Սերժ Սարգսյանի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 68 տոկոսը, Հայաստանի եվրոպացի բարեկամներ (ՀԵԲ) հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացված հարցման տվյալներով` առաջատար է Սերժ Սարգսյանը՝ 58,0 տոկոսով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am