Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Բարբառա Բոքսերը հայկական թեմաներով գրավոր հարցեր կուղղի ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Քերիին

Բարբառա Բոքսերը հայկական թեմաներով գրավոր հարցեր կուղղի ԱՄՆ 
պետքարտուղարի թեկնածու Քերիին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Ջոն Քերին հայկական թեմաներին առնչվող հարցերին կպատասխանի գրավոր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ամերիկայի հայկական համագումարից, թեկնածուին հարցեր կուղղի Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ սենատոր Բարբառա Բոքսերը` հրապարակայնորեն պարզելու Քերիի դիրքորոշումը հայկական հարցերի առնչությամբ:  

Թեկնածուն ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հունվարի 24-ին պատասխանել է սենատորների հարցերին սիրիական հիմնախնդրի, ռուս-ամերիկյան հարաբերությունների, Իրանի հետ երկխոսության, ԱՄՆ դիվանագիտության հետագա առաջնահերթությունների մասին: Նա արտահայտվել է Իրանի հետ բանակցությունների շարունակման օգտին` շեշտելով, որ Միացյալ Նահանգները շարունակելու է դեմ լինել իրանական միջուկային ծրագրին: Պետքարտուղարի թեկնածուն նաեւ հավաստիացրել է, որ պաշտոնական Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ փորձելու է հարաբերությունների ավելի բարենպաստ միջավայր ստեղծել: Ակնկալվում է, որ Սենատը կհաստատի Քերիին ԱՄՆ Պետքարտուղարի պաշտոնում:

Մասաչուսեթս նահանգից ընտրված դեմոկրատ սենատոր Ջոն Քերրին, որը 2ՕՕ4 թվականի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածուն էր, հայտնի է որպես հայանպաստ կոնգրեսական, որը բազմիցս է հանդես եկել Հայոց ցեղասպանությունն ԱՄՆ-ի կողմից ճանաչելու, Հայաստանի հետ կապերն ամրապնդելու, Լեռնային Ղարաբաղի իրավունքները ճանաչելու նախաձեռնություններով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am