Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Թուրքիայի վճռաբեկ դատախազությունը պահանջել է վերանայել Հրանտ Դինքի դատական գործը

Թուրքիայի վճռաբեկ դատախազությունը պահանջել է վերանայել  Հրանտ 
Դինքի դատական գործը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վճռաբեկ հանրապետական գլխավոր դատախազությունը պահանջել է վերանայել Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների դատարանի վճիռը: Դա հիմնավորել է այն հանգամանքով, որ «մեղադրյալները հանցագործությունը կատարել են կազմակերպված գործունեության շրջանակում»: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը: Դատախազության հայտարարությունում նշվում է, որ Հրանտ Դինքի սպանության դեպքը «շարքային մարդու սպանություն չէ»:

«Այդ հանցագործությունը շարքային մարդու սպանության դեպք չէ: Դատական գործում նշված գործողությունները պետության միասնությունն ու ամբողջականությունը խախտելու, հեղինակությունը թուլացնելու միջոցով հասարակական կարգը խախտելով երկրում քաոս, անկարգություններ եւ անվստահություն ստեղծելու նպատակ են հետապնդել: Դատական գործի փաստաթղթերից պարզ երեւում է, որ մեղադրյալների կողմից 2007 թ-ի հունվարի 19-ին իրագործված սպանությունը կատարվել է Ֆըրաթ (Հրանտ) Դինքի` այլ կրոնի եւ ազգության պատկանելու պատճառով, համակարգված, ծրագրված եւ կազմակերպված ձեւով` կազմակերպված գործունեության շրջանակում, եւ այն պետք է գնահատվի որպես պետության միասնության խախտմանն ուղղված գործողություններ»:

Հրանտ Դինքը սպանվել է 2007 թ-ի հունվարի 19-ին «Ակոս» թերթի խմբագրատան առջեւ զինված հարձակման արդյունքում: Սպանությունն իրագործել է Օգյուն Սամասթը, ով հանցագործություն կատարելու պահին անչափահաս լինելու պատճառով դատապարտվել է 22,5 տարվա ազատազրկման: 2012 թ-ի հունվարի 17-ին ընդունած վճռում Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների դատարանը նշել է, որ «հանցագործությունը կազմակերպված խմբի գործունեության արդյունք չէ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am