Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Բիձինա Իվանիշվիլին բարձր է գնահատում հայ համայնքի ներուժը

Բիձինա Իվանիշվիլին բարձր է գնահատում հայ համայնքի 
ներուժը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին հունվարի 6-ին այցելել է Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի, մասնակցել պատարագի և շնորհավորել վիրահայության Սուրբ Ծնունդը, որից հետո ոչ պաշտոնական ձևաչափով հանդիպել է վիրահայության հետ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտարարեց «Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը:

«Բիձինա Իվանիշվիլիի այցի ժամանակ գեղեցիկ, տոնական տրամադրություն էր տիրում: Միջոցառումը բաղկացած էր երկու մասից: Հանդիպման ժամանակ հնչել են մի շարք հարցեր, անդրադարձ է եղել նաև հայկական եկեղեցիների հարցին»,-ասաց Ստեփանյանը: «Իվանիշվիլին հորդորեց չվախենալ այդ մասին խոսելուց և փորձել ընդհանուր կարծիք ձևավորել այս հարցի շուրջ»,-ընդգծեց Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ հայկական եկեղեցիների հարցում շատ կարևոր է նաև Վրաստանի եկեղեցու դիրքը, «քանզի նրա որոշումները վճռորոշ դեր ունեն»:         

«Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց, որ Վրաստանի հայկական համայնքը կարևոր դեր ունի Վրաստանի համար, և որ իր քաղաքական թիմն օգտագործելու է վիրահայերի ներուժը»,-ասաց Առնոլդ Ստեփանյանը:

2012-ին Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարավ «Վրացական երազանք» կոալիցիան՝ ընդդիմության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ: ԵԱՀԿ-ի դիտորդներն ազատ  են համարել հոկտեմբերի 1-ին Վրաստանում կայացած ընտրությունները, որոնց ընթացքում չորսամյա ժամկետով ընտրվել է  150 պատգամավոր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am