Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ջավախքում նշվել է «Սուրբ Խաչ» եկեղեցու վերաօծման միամյակը

Ջավախքում նշվել է «Սուրբ Խաչ» եկեղեցու վերաօծման միամյակը

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սամցխե-Ջավախքի Ախալցիխեի շրջանի Փոքր Պամաճ գյուղի «Սուրբ Խաչ» եկեղեցում դեկտեմբերի 23-ին մատուցվել է Սուրբ Պատարագ՝ նվիրված եկեղեցու վերանորոգման և վերաօծման մեկ տարվան: Այս մասին «Արմենպրես»-ին հաղորդում են Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմից:

Օրվա պատարագիչն եղել է Ախալցիխեի, Ադիգենի, Ասպինձայի, Բորժոմիի շրջանների հայության հոգևոր տեսուչ Տ. Հակոբ աբեղա  Սահակյանը: Պատարագն ընթացել է Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Սուրբ Գևորգ» երգչախմբի հոգևոր երգեցողության ներքո:

Տոնական Սուրբ պատարագին ներկա էին Հայ Առաքելական  Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ՝ գերաշնորհ Տ.Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական  փոխանորդ՝ Տ. Բաբգեն աբեղա Սալբիյանը: Տեղի հավատացյալ համայնքի հետ մեկտեղ տոնակատարությանը մասնակցեցել են Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու լուսարարապետ Տ. Մանուկ քահանա Զեյնալյանը, կենտրոնին կից Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ Ռուբեն Թորոսյանը, Վրաստանի հայ երաժիշտների միության նախագահ Արտեմ Կիրակոզովը և ներկայացուցիչներ Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնից:  

Պատարագի ավարտին թեմակալ առաջնորդը հավատացյալներին ուղղված իր խոսքում կարևորել է եկեղեցու հոգևոր և ազգային դերն ազգաբնակչության շրջանում: Նա հորդորել է տեղի մտավորականությանն աշխուժություն մտցնել բնակչության մշակութային կյանքում, համագործակցել հայ եկեղեցու հոգևոր սպասավորների հետ, իսկ առաջնահերթ՝  ստեղծել հոգևոր երգչախումբ:

Բարձր գնահատելով եկեղեցու բարերարներ, ծնունդով պամաճեցի Աշոտ և  Արտո Բաբոյանների, Ռուբեն Սահակյանի նվիրական աշխատանքը, Սրբազան Հայրն ըստ արժանվույն գնահատել է նաև գյուղական ճանապարհի շինարարության և բարեկարգման աշխատանքներն իրականացրած հոգաբարձուներին:

Վիրահայոց առաջնորդը տեղի բնակչությանը ջերմորեն շնորհավորել է գալիք Ամանորի, Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոների կապակցությամբ: Նա հաղորդել է նաև Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները:

Տոնը շարունակվել է մատաղի օրհնությամբ և ուրախ տոնախմբությամբ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am