1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Լորիս Ճգնավորյանի մասին պատմող ֆիլմը Թեհրանի փառատոնում արժանացել է առաջին մրցանակի

Լորիս Ճգնավորյանի մասին պատմող ֆիլմը Թեհրանի փառատոնում 
արժանացել է առաջին մրցանակի

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանի վավերագրական ֆիլմերի 6-րդ փառատոնում «Հոկտեմբեր 13, 1937»  ֆիլմը` նվիրված աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավորյանին արժանացել է առաջին մրցանակի: Ֆիլմի ռեժիսորը իրանցի Բագթաշ Աբթինն է: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Լորիս Ճգնավորյանը, ֆիլմը բավականին հետաքրքրություն է առաջացրել դիտողների շրջանակներում: Փառատոնի շրջանակում եղել է երկու ցուցադրություն, որոնք անցել են լեփ-լեցուն դահլիճներում: «Ես ֆիլմը շատ հավանեցի, քանի որ այն պատմում էր իմ ու ընտանիքիս, հայ ժողովրդի եւ Հայաստանի անցյալի մասին»,- ասաց նա:

Անդրադառնալով ֆիլմի խորագրի ընտրությանը` «Հոկտեմբերի 13, 1937», կոմպոզիտորը նշեց, որ այն խորհրդանշում է իր ծննդյան օրը: «Ֆիլմը սկսում է իմ այն կես-կատակ, կես-լուրջ խոհից, որ մարդիկ չպետք է անուն ունենան: Հենց անունից էլ առաջանում են ամեն տեսակի լարվածությունները ժողովուրդների, ազգերի միջեւ»,- ասաց դիրիժորը:

Լորիս Ճգնավորյանին հաջողվել է հասնել միջազգային ճանաչման. նա իրականացրել է մի շարք ձայնագրություններ, որոնք արժանացել են քննադատների դրական արձագանքներին, ղեկավարել է աշխարհի մի շարք առաջատար նվագախմբեր` Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը, Վիեննայի պետական օպերայի նվագախումբը եւ այլն: 1991 թվականին նա ոտքով քայլել է մինչեւ Գյումրի, որպեսզի երկրաշարժից ավերված քաղաքի համար դրամահավաք կազմակերպի եւ քաղաքում մշակութային Ակադեմիա ստեղծի: Հենց այդ օրերին էլ նկարահանվել է մի կինոնկար` «Ուխտագնացություն դեպի Գյումրի», որի սցենարի հեղինակը Հրաչուհի Տատուրյանն էր:

«Նոր ֆիլմում պատմվում է նաեւ այս ուխտագնացության, ինչպես նաեւ Հայաստանի անկախացման շրջանի մասին»,- ասաց նա: Ճգնավորյանը մեծ ներդրում ունի նաեւ Հայաստանի անկախության ճանաչման գործում. անկախության հռչակման օրերին մեծանուն կոմպոզիտորը կազմակերպեց ﬔծ համերգ` «Այո Անկախությանը» խորագրով` նպաստելու անկախության ճանաչմանը:

Նախատեսվում է, որ «Հոկտեմբերի 13, 1937» ֆիլմն այս տարի կներկայացվի «Ոսկե ծիրան» միջազգային ֆիլմերի փառատոնին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]