Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա հոկտեմբերի 27-ին

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա 
հոկտեմբերի 27-ին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 27-ին Փարիզում հանդիպում կունենա Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի և ԵԱՀԿ Մինսկի Խմբի
համանախագահների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արտգործնախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: 

Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպման քննարկման առաջին հարցն Ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ ներման դեպքի հասցրած վնասն է եւ ելքի ուղիներ փնտրելը: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում նշել էր ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին արտահանձնելուց եւ ներում շնորհելուց հետո սա կլինի երկու երկրների ԱԳ նախարարների առաջին հանդիպումը:

Համանախագահները ծրագրում են հանդիպման արդյունքներով այց կատարել ԼՂ հակամարտության տարածաշրջան` «վերակենդանացնելու» հիշյալ դեպքից հետո սառեցված բանակցությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am