Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ռուս-հայկական զբոսաշրջային արշավը կբացահայտի Հայաստանի զբոսաշրջային նոր ռեսուրսները

 Ռուս-հայկական զբոսաշրջային արշավը կբացահայտի Հայաստանի 
զբոսաշրջային նոր ռեսուրսները

ԵՐԵՎԱՆ,  27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում անցկացվելիք ռուս-հայկական համատեղ զբոսաշրջային  արշավը կնպաստի Հայաստանի զբոսաշրջային ոլորտի զարգացմանը: Ինչպես սեպտեմբերի 27-ին հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ էկոնոմիկային փոխնախարար Արա Պետրոսյանը, սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 9-ը նախատեսված արշավի նպատակներից է բացահայտել Հայաստանի զբոսաշրջային նոր ռեսուրսները: 

Փոխնախարարը կարևորեց Հայաստանը զբոսաշրջության կիզակետում պահելու պետության ջանքերը: «Պետությունն աշխատում է ստեղծել բարենպաստ միջավայր զբոսաշրջային ոլորտի զարգացման համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց Պետրոսյանը: Նրա խոսքով, հոկտեմբերի 18-19-ը Հայաստանում կայանալիք միջազգային զբոսաշրջության կոնֆերանսը ևս կնպաստի ոլորտի նկատմամբ հետաքրքրության աճին:

 Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն բարձր գնահատեց Հայաստանի զբոսաշրջային պոտենցիալը` ընդգծելով արշավի օգտակարությունը:  «Սա շատ լավ և կարևոր սկիզբ է Հայաստան  զբոսաշրջիկների հոսքի համար: Արշավում ընդգրկված գիտնականները և ասպիրանտները կնպաստեն Հայաստանի ճանաչողականության բարձրացմանը»,- նշեց Կովալենկոն: Դեսպանը կարևորեց նաեւ արշավի նկատմամբ լրագրողների հետաքրքրության բարձր մակարդակը:

 Տուրիզմի հայկական ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Մինասյանն ընդգծեց Հայաստանի գրավչության հանգամանքը զբոսաշրջիկների համար:  «Մեր գլխավոր նպատակը Հայաստանի և Ռուսաստանի միջև միացյալ տուրիստական գոտու ստեղծումն է»,- նշեց Մինասյանը:

 Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի առթիվ Հայաստանում կանցկացվի հայ-ռուսական գիտական զբոսաշրջային արշավ։ Գիտարշավը կմեկնարկի Երևան քաղաքից և կընդգրկի Գյումրի, Դիլիջան, Սևան, Գորիս, Կապան, Մեղրի, Օշական և Էջմիածին քաղաքները:

Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. ապրիլի 3-ին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am