Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Տոնական միջոցառում` մեր օլիմպիական չեմպիոնների փառավոր հաղթանակի պատվին

Տոնական միջոցառում` մեր օլիմպիական չեմպիոնների փառավոր 
հաղթանակի պատվին

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատության հրապարակում մեկնարկել է Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի օլիմպիական փառավոր հաղթանակի առիթով կազմակերպված տոնական միջոցառումը:

 Օլիմպիական մեր չեմպիոնները հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ուղեկցությամբ արդեն ժամանել են Ազատության հրապարակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, շախմատի օլիմպիական չեմպիոններին Ազատության հրապարակում հավաքված բազմահազար երկրպագուները եւ մեր հայրենակիցները դիմավորել են բուռն ծափողջույններով, բացականչություններով: Տոնական համերգի ընթացքում մեր օլիմպիական չեմպիոններին շնորհավորելու են եկել հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները: Ազատության հրապարակը լեփ լեցուն է:

Համերգից հետո ՀՀ նախագահի նստավայրում սպասվում է հանդիսավոր ընդունելություն մեր շախմատիստների պատվին:

Շախմատի համաշխարհային 40-րդ օլիմպիադան կայացավ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում: 11 տուրերի վերջնական արդյունքներով` Հայաստանի տղամարդկանց հավաքականը երրորդ անգամ նվաճեց շախմատային Օլիմպոսը: Վերջին չորս օլիմպիադաներում Հայաստանը երեք անգամ դարձել է չեմպիոն: Երկրորդ տեղը զբաղեցրած Ռուսաստանի հավաքականին 2002 թվականից ի վեր չի հաջողվել նվաճել օլիմպիական չեմպիոնի կոչումը: Հայաստանի «ոսկե» հավաքականը համաշխարհային օլիմպիադաներին մասնակցում է 1992 թվականից: Այս քսան տարիների ընթացքում մեր «ոսկե» հավաքականը երեք անգամ նվաճել է բրոզե մեդալ. Հայաստանի վերջին բրոնզը 2004 թվականին Իսպանիայի Կալվիա քաղաքում անցկացված օլիմպիադայում էր. այնուհետ սկսվում է մեր հավաքականի «ոսկե դարաշրջանը». մեր տղաները լավագույնն էին  2006 թ. Թուրինի եւ 2008 թ. Դրեզդենի օլիմպիադաներում: Հայաստանի շախմատի հավաքականն այն բացառիկ հավաքականներից է, որին հաջողվել է երկու անգամ անընդմեջ դառնալ օլիմպիական չեմպիոն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am