«Ռոյթերս»-ի մասնագետները Երեւանում բիզնես լրագրության դասընթացներ կանցկացնեն
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական «Թոմսոն Ռոյթերս» հիմնադրամի եւՀայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Բիզնես դպրոցի նախաձեռնությամբ Երեւանումհոկտեմբերի 1-5-ըկանցկացվի «Բիզնես լրագրություն» թեմայովհնգօրյա սեմինար:Անգլալեզու սեմինարին կարող են մասնակցել Հայաստանի եւ հարեւան երկրների լրագրողները: Ինչպես«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Սլավոնական համալսարանի Բիզնես-դպրոցի տնօրեն Արթուր Յավրույանը, անվճարսեմինարին մասնակցելու համար պետք է լինել գործող լրագրող եւ ունենալ երկու տարվա աշխատանքային փորձ լրատվամիջոցներում:
«Ռոյթերսի մասնագետներին Հայաստան հրավիրելը բանացությունների արդյունք է. նման նախագիծ առաջին անգամ է Հայաստանում տեղի ունենում»,- ասաց Բիզնես-դպրոցի տնօրենը: Մասնակցության հայտ ներկայացնողների միջեւ բավականին լուրջ ընտրություն է կատարվելու:Յավրույանի խոսքով, դասընթացը կնպասի Հայաստանում բիզնես լրագրության զարգացմանը եւ փորձի փոխանակմանը:
Սեմինարը կվարեն բրիտանացի թրեյներներ`ֆինանսական թեմաներով սեմինարների մասնագետ, խմբագիր Թոմաս Ատկինսը եւ Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի ու Աֆրիկայի ֆինանական շուկաների մասնագետ, խմբագիր Նայջել Ստեֆենսոնը:Դասընթացի վերջում մասնակիցներին կտրվի «Թոմսոն Ռոյթերս» հիմնադրամի վկայական:
Թոմսոն Ռոյթերսը (www.Reuters.com) աշխարհի ամենահին և ամենամեծ միջազգային մուլտիմեդիոն լրատվական գործակալությունն է: