Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքերն ավերել են Մարաթուկի Սուրբ Աստվածածին եկեղեցին

Թուրքերն ավերել են Մարաթուկի Սուրբ Աստվածածին եկեղեցին

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւմտահայաստանի Սասունի շրջանի Մարաթուկ սարի Բարձր Սուրբ Աստվածածին եկեղեցին շարունակում է ավերվել թուրքերի կողմից:  Տեղաբնակների հաղորդած տեղեկությունների համաձայն` ութ հանցագործներ բահերով բարձրացել են եկեղեցու տարածք և ավելի են քանդել կիսավեր եկեղեցին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականը: Կառույցին լուրջ վնասներ պատճառելուց հետո հանցագործները դիմել են փախուստի:

Ավելի վաղ` հուլիսի 28-29-ը, երբ հին տոմարով Վարդավառ տոնող մի խումբ հայ ուխտավորներ բարձրացել էին Մարաթուկի եկեղեցի` մոմ վառելու և աղոթելու համար, հայկական հոգեւոր տաճարն արդեն իսկ գտել էին կիսավեր վիճակում: Այս տարի Մարաթուկ լեռը բարձրացած ուխտագնացների մեջ էին նաեւ հայաստանցի ուխտավորներ, այդ թվում` «Մարաթուկ» ազգագրական երգի ու պարի պետական անսամբլը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am