Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

The Econimist Intelligence Unit հետազոտական ընկերությունը գնահատել է Ռուսաստանից Հայաստան ուղարկվող տրանսֆերտները

The Econimist Intelligence Unit հետազոտական ընկերությունը գնահատել է 
Ռուսաստանից Հայաստան ուղարկվող տրանսֆերտները

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախկին խորհրդային չորս` նավթ չարտահանող երկրներում դրամական փոխանցումներն իրենց մինչճգնաժամային ցուցանիշերին չեն վերադարձել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հաղորդում է The Econimist Intelligence Unit հետազոտական ընկերությունը` ամփոփելով այս տարվա առաջին 6 ամիսների ցուցանիշերը նշված երկրների համար:

Հետազոտական ընկերությունը Տաջիկստանը, Ղրղզստանը, Հայաստանը և Վրաստանը գնահատում է որպես երկրներ, որոնք լրջորեն ապավինում են այն գումարներին, որոնք տուն են ուղարկում արտերկրում (հատկապես Ռուսաստանում) աշխատող քաղաքացիները: Ռուսաստանի Կենտրոնական բանկի տվյալներով` այս չորս երկրները նախորդ տարի ընդհանուր հաշվով ստացել են վեց միլիարդ ԱՄՆ դոլար:

Վերջին տարիների արագ աճի հետևանքով 2009 թվականի անկումից հետո դրամական փոխանցումների տնտեսական ակտիվությունն աճել է: 2011 թվականին դրամական փոխանցումների ծավալները Տաջիկստանում կազմել են ՀՆԱ-ի մոտ 42.5 տոկոսը, Ղրղզստանում` 28 տոկոս, Հայաստանում 11 և Վրաստանում 7 տոկոս:

Սակայն հետազոտական ընկերությունը ներկայացրել է նաեւ որոշ մռայլ կանխատեսումներ այն մասին, որ տրանսֆերտների արագ աճն առաջիկայում բոլոր չորս երկրների համար նվազման միտումներ է սկսելու ցուցաբերել: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am