Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Գինեգործության բնագավառում լաբորատոր նոր սարքավորում է ներկայացվել

15:57, 22 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 22  ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ֆրանսիական Bruker Biospin և Eurofins ընկերությունների ներկայացուցիչներ Ալեն Ուլոն և Մարսել Դյումուշեն փետրվարի 22-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում ներկայացրել են ատոմամագնիսական ռեզոնատոր (SNIF-NMR) լաբորատոր սարքավորումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից, մասնակցում էին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան առևտրային կցորդ Ժյուլիեն Վելքոֆը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի և ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները, հայ գինեգործների միության ներկայացուցիչները:

Նշված լաբորատոր սարքավորման նկատմամբ հետաքրքրությունը բխում է «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» ՀՀ օրենքից, որի համաձայն լիազոր մարմինը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը 2013 թվականի հունվարի 1-ից յուրաքանչյուր տարի պետք է կատարի գինեգործական արտադրանքի և դրա արտադրության մեջ օգտագործվող խաղողագործական արտադրանքի խմբաքանակների H2 և C13 իզոտոպային բաղադրության միջուկային մագնիսական ռեզոնանսի փորձաքննություն և վարի հանրապետությունում արտադրված խաղողագործական և գինեգործական արտադրանքի իզոտոպային բաղադրության տվյալների ազգային բանկ, որը հնարավորություն կտա նույնականացնելու գինեգործական արտադրանքը, որոշելու դրանց ծագումն ու բաղադրությունը, բացահայտելու և կանխարգելելու արտադրանքի կեղծումները:

Արտադրանքի խմբաքանակների H2 և C13 իզոտոպային բաղադրության միջուկային մագնիսական ռեզոնանսի փորձաքննությունը հնարավոր է իրականացնել միայն ատոմամագնիսական ռեզոնատոր SNIF-NMR լաբորատոր սարքի միջոցով:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ նախօրեին նշված ընկերությունների ներկայացուցիչներն ատոմամագնիսական ռեզոնատոր լաբորատոր սարքավորումը ներկայացրել են Ստանդարտների ազգային ինստիտուտում, որին մասնակցել են հայկական կոնյակագործների և հայ գինեգործների միությունների, Հայաստանում գործող փորձարկման լաբորատորիաների և գինեգործական արտադրանք արտադրող ընկերությունների ներկայացուցիչներ, Ստանդարտների ազգային ինստիտուտի մասնագետներ:    

Դիտվել է 91 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ