Միջնաժամկետ պարտատոմսերի աճուրդին մասնակցել է յոթ գործակալ
13:13, 21 Փետրվար, 2012ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 21-ին կայացել է ՀՀ պետական միջին ժամկետայնության արժեկտրոնային AMGN36294142 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկից, աճուրդին մասնակցել է 7 գործակալ, ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը 4 619 000 000 դրամ է, ներկայացված ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը` 250 000 000 դրամ, բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը` 2 000 000 000 դրամ, տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը` 13.4400 %, տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը` 13.4002 %:
Դիտվել է 69 անգամ

Ֆոտոհոսք
RSS
