Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Բանկային համակարգն աճի բարձր տեմպեր Է արձանագրել

12:23, 21 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանկային համակարգը նախորդ տարում բոլոր ցուցանիշների մասով արձանագրել է աճի բարձր տեմպեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  փետրվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը:

Նախորդ տարում 2010 թվականի համեմատ համակարգի ընդհանուր կապիտալն աճել է 44.8, իսկ ակտիվները` 506.6 մլրդ դրամով: Անցած ֆինանսական տարվա ընթացքում վարկային ներդրումներն աճել են 336.1 մլրդ դրամով: Ընդհանուր վարկային պորտֆելում ֆիզիկական անձանց վարկերն աճել են 71.2 մլրդ դրամով, հիփոթեքային վարկերը` 20.4 մլրդ-ով, իսկ սպառողական վարկերի աճը կազմել է 53.4 մլրդ դրամ:

«Դրական ցուցանիշներ են գրանցվել նաեւ տնտեսությանը տրամադրված վարկերի գծով. աճը կազմել է 270.4 մլրդ դրամ»,- ասաց Օսիպյանը:

2011 թվականին Հայաստանում գործող բոլոր 21 առեւտրային բանկերն ընդգրկված են եղեկ ՀՀ 100 խոշոր հարկատուների ցանկում, եւ նրանց կողմից վճարված հարկերը 2010 թվականի նկատմամբ աճել են մոտ 1.7 անգամ: Բանկային ծառայությունների պահանջարկով պայմանավորված` բանկերի մասնաճյուղերի թիվն աճել է 32-ով: Օսիպյանի խոսքով` նախորդ տարում բանկային համակարգում գրեթե բոլոր ծառայություններն ու պրոդուկտներն ավելի մատչելի են դարձել:

Դիտվել է 498 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ