ՏՄՊՊՀ-ն կհրապարակի դեղորայքի շուկայի ուսումնասիրության արդյունքները
14:45, 20 Փետրվար, 2012ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում փետրվարի 21-ին տեղի կունենա նիստ, որի ընթացքում կհրապարակվեն դեղորայքի շուկայի վերաբերյալ պետական գնումների ոլորտում իրականացված լայնածավալ ուսումնասիրության արդյունքները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՏՄՊՊՀ-ից, հանձնաժողովն ուսումնասիրել է պետական գնումների ոլորտում ներգրավված 134 առողջապահական հաստատությունների և դեղերի վաճառքով զբաղվող 314 ընկերությունների գործունեությունը` մրցակցության օրենսդրության հնարավոր խախտումների բացահայտման նպատակով:
Դիտվել է 246 անգամ

Ֆոտոհոսք
RSS
