Տնտեսություն

«Հարավկովկասյան երկաթուղու» ուղեւորափոխադրումներն ավելացել են

3 րոպեի ընթերցում

«Հարավկովկասյան երկաթուղու» ուղեւորափոխադրումներն ավելացել են

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ միջազգային ուղևորափոխադրումների ծավալները 2012 թվականի հունվար ամսվա արդյունքներով աճել են 12,5%: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ընկերությւոնից, վիճակագրական վերջին տվյալների համաձայն՝ հունվարի ընթացքում Երևան-Թբիլիսի-Երևան գնացքներով միջազգային հաղորդակցությունում փոխադրվել է 1,8 հազար ուղևոր՝ 2011 թվականի հունվարին տեղափոխված 1,6 հազար ուղևորի դիմաց:2012 թվականի հունվարին ՀԿԵ ՓԲԸ ծառայություններից օգտվել է 33,6 հազար ուղևոր:ՀԿԵ-ն հետևողական աշխատանքներ է տանում ուղևորափոխադրումների ծավալվերի ավելացման ուղղությամբ: Այս նպատակով թարմացվում է երկաթուղու շարժակազմը, բարելավվում է հարմարավետությունն ու ուղևորների սպասարկման որակը, ինչպես նաև աճում է գնացքների արագությունը:

Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ 2012 թվականի հունվար ամսվա արդյունքներով «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բեռնափոխադրումների ծավալը կազմել է 210,3 հազար տոննա, ինչը 22,1% գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը: 2012 թվականի հունվարին ՀԿԵ բեռնափոխադրումների փաստացի ցուցանիշը 19,2% գերազանցել է նախատեսված ծավալը:

Արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ բեռնափոխադրումների ծավալը կազմել է 29,4 հազար տոննա, ինչը 60,7% գերազանցել է 2011 թվականի հունվարի ցուցանիշը: Ներմուծման հաղորդակցությունում 2012 թ. առաջին ամսվա ընթացքում փոխադրվել էր 88,2 հազար տոննա բեռ, ինչը 22,3% գերազանցում է 2011 թ. հունվարի ցուցանիշից: Տեղական բեռնափոխադրումների ծավալը կազմել է 92,7 հազար տոննա, ինչը 13,2% գերազանցել է 2011 թ. հունվարի ցուցանիշը:Ավելացել է նաև բեռնատար գնացքի միջին քաշը: 2012 թվականի հունվարին այս ցուցանիշը կազմել է 1440 տոննա՝ 2011 թ. հունվարին գրանցված 1315 տոննայի դիմաց: 2012 թվականի առաջին ամսվա ընթացքում Հայաստանի երկաթուղին օրական միջինում սպասարկում էր 50 վագոն բեռ՝ 2011 թվականի հունվարին գրանցված 43 վագոնի դիմաց:

Ընկերությունում շարունակվում է գործունեության հիմնական ցուցանիշների՝ այդ թվում նաև բեռնափոխադրումների ծավալների աճը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում