Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Կառավարությունը 7 մլրդ դրամ կհատկացնի` գյուղացիներին արտոնյալ վարկեր տրամարդրելու նպատակով

15:54, 19 Փետրվար, 2012

ԳԱՎԱՌ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջիկայում 7 մլրդ դրամի արտոնյալ վարկային միջոցներ կհատկացնի գյուղացիներին' առավելագույնը 10 տոկոս տոկոսադրույքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին Գավառում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը' Հայաստանի Հանրապետական կուսակցության Գավառի ներկայացուցիչների և տեղի հասարակական ակտիվ զանգվածի ու մտավորականության հետ ՀՀԿ նախընտրական ծրագրի շուրջ քննարկման ժամանակ: Նա հիշեցրեց, որ նախորդ տարի հատկացվել էր 14 մլրդ դրամ այս ուղղությամբ, որը ևս նպասռել է գյուղատնտեսության ոլորտի աճին: «Մեր ծրագրի կարևորագույն դրույթներից մեկը գյուղատնտեսության զարգացումն է, օգնելն է գյուղացուն' իրացնել գյուղապրանքները: Պետությունն ստանձնում է պարտականություն ստեղծել նման հնարավորություն»,- ասաց վարչապետը:

Նա հիշեցրեց, որ վերջին տարիներին առարկայական օժանդակություն է տրամարդվել գյուղացիներին, մասնավորապես իրականացվել է սերմերի համալիր ծրագիրը, որի արդյունքում բարձրորակ սերմը հասանելի է դարձել գյուղացու համար: «Կառավարությունն իրականացնում է նաև պարրատանյութի, դիզվառելիքի սուբսիդավորման ծրագիրը, ինչը կրելու է շարունակական բնույթ»,- ասաց Տիգրան Սարգսյանը:

Նա նշեց, որ Ռուսաստանի և Բելառուսի իշխանությունների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, և Հայաստանում կստեղծվեն լիզինգային ընկերություններ, որոնք ցածր և երկարաժամկետ վարկերի միջոցով կտրամադրեն գյուղտեխնիկա: Բացի այդ, պետությունը ևս իրականացնելու է ծրագրեր, որոնց նպատակն է լինելու սուբսիդավորել գյուղտեխնիկայի ձեռքբերումը:

Նա նշեց, որ կառավարությունը պատրաստ է հարկային արտոնություններ տալ հողատարածքների այն սեփականատերերին, ովքեր մշակում են իրենց հողերը: «Այն հողատարածքների սեփականատերերը, ովքեր չեն մշակում իրենց հողերը, գտնվոմ են արտերկրում, ապա կառավարությունը վերջիններիս հարկային արտոնություն չի տա: Հողը ազգային հարստություն է և այն պետք է օգտագործել»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Դիտվել է 301 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ