Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Վարչապետը խոստանում է, որ գյուղում ապրելը ՀՀ քաղաքացու համար կլինի հարմարավետ

15:00, 18 Փետրվար, 2012

ԱՇՏԱՐԱԿ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի կարեւորագույն դրույթներից մեկը տարածքային համաչափ զարգացումն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Աշտարակում ՀՀԿ տեղի ներկայացուցիչների հասարակական ակտիվ զանգվածի եւ մտավորականության հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, վարչապետ Տրգրան Սարգսյանը:

«Ներկայում ՀՀ քաղաքացիները լքում են մարզերը' աշխատանք որոնելու կամ ապրելու հարմարավետ պայմաններ գտնելու նպատակով: Տարածքային համաչափ զարգացումը մեզ համար ունի քաղաքական բովանդակություն: Մարզային տարածքների զարգացման տեմպերը Երեւանի համեմատ պետք է լինեն առաջանցիկ, կապիտալ ներդրումներն առաջին հերթին պետք է ուղղվեն մարզեր»,- ասաց Սարգսյանը: Նրա խոսքով' գյուղում ապրելը քաղաքացու համար կլինի հարմարավետ:

Դիտվել է 284 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ