Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Ֆինանսական լուրջ միջոցներ կներդրվեն գյուղատնտեսության ոլորտի մի քանի նոր ծրագրերի համար

14:07, 18 Փետրվար, 2012

ԱՇՏԱՐԱԿ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հանրապետական կուսակցությունը նոր ծրագրեր է մշակել գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Աշտարակում ՀՀԿ տեղի ներկայացուցիչների հասարակական ակտիվ զանգվածի եւ մտավորականության հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, վարչապետ Տրգրան Սարգսյանը նշեց, որ դրանց ուղղությամբ կներդրվեն ֆինանսական լուրջ միջոցներ: Նա վստահեցրեց, որ ՀՀԿ նախընտրական ծրագրով կշարունակվեն պարարտանյութի, սերմացուի եւ դիզվառելիքի սուբսիդավորման աշխատանքները, կխթանվի պարարտանյութի տեղական արտադրությունը:

«ՀՀ նախագահի հանձնարարությամբ վերջին երկու տարիներին գյուղատնտեսությունը դարձել է մեր գերակա ուղղություններից մեկը: Հաջողությամբ իրականացվեց սերմաբուծության ծրագիրը, որն էապես բարձրացրեց արտադրողականությունը: Այս ծրագիրն ունենալու է շարունակական բնույթ եւ մենք ամբողջությամբ բավարարելու ենք երկրի սերմացուի ողջ պահանջարկը, որը 27 հազար տոննա է»,-նշեց Տիգրան Սարգսյանը: Կավելացվեն նաեւ ներմուծվող սերմացուի տեսակները:

Անդրադառնալով գյուղտեխնիկայի հասանելիությանը' նա տեղեկացրեց, որ Հայաստանում պետք է ստեղծվեն լիզինգային ընկերություններ, որոնք էլ բելառուսական եւ ռուսական արտադրության գյուղտեխնիկան գյուղացիական կոոպերատիվներին կտրամադրեն լիզինգային տարբերակով:

Այս տարի գյուղացիական տնտեսություններին ըստ համայնքների հայտերի սուբսիդավորման միջոցով կտրամադրվի 20 հազար տոննա դիզվառելիք` բավականին ցածր ինքնարժեքով, որը գյուղատնտեսությամբ զբաղվելը կդարձնի ավելի արդյունավետ:

Դիտվել է 119 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ