Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Հայկական ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկը կշահագործվի 2019- 2020 թվականներին

17:52, 16 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկի կառուցման  աշխատանքներում առաջընթաց կա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Նրա խոսքով` «Ռոսատոմ» ընկերության ղեկավար Սերգեյ Կիրիենկոն վերջերս Հայաստան կատարած այցի ժամանակ էլ վերահաստատեց եղած մոտեցումները, համաձայն որի` ռուսական կողմը պատրաստ է իրականացնել ներդրումների 50 տոկոսը:

«Նրանք առաջարկում են` մյուս 50 տոկոսի ներդրումը կատարի ՀՀ կառավարությունը` զերծ մնալով այլ ընկերություններին այդ գործընթացում ներգրավելուց: Այսինքն պետական պարտք ձեւավորենք եւ այն ներդնենք նոր էներգաբլոկի կառուցման համար: Այդ մոտեցումն առաջին հայացքից ընդունելի է, բայց մենք նախընտրում ենք հետեւյալ տարբերակը. եթե լինեն նաեւ այլ ընկերություններ, որոնք կհամաձայնեն ավելի լավ պայմաններով ներդրումներ կատարել, կհամաձայնենք իրենց ներգրավել այս ծրագրի մեջ»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով, եթե տարբերակներ չլինեն, այդ առաջարկը կընտրեն` նոր կառուցվող էներգաբլոկում ունենալով 51 տոկոս բաժնեմաս:

Նախարարը վստահեցրեց, որ նոր էներգաբլոկի կառուցումը կլինի ըստ ժամանակացույցի ու շահագործման կհանձնվի 2019-2020 թվականներին:  

Դիտվել է 571 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ