Տնտեսություն

«Նաիրիտ»-ի խնդրի լուծումը սարերի հետեւում չէ

1 րոպեի ընթերցում

«Նաիրիտ»-ի խնդրի լուծումը սարերի հետեւում չէ

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի քանի ընկերություններ, որոնք շահագրգռված են արհեստական կաուչուկ արտադրող եւ արդեն մեկ տարուց ավելի պարապուրդի մատնված Երեւանի «Նաիրիտ» գործարանի ճակատագրով, որոնք ուսումնասիրում էին իրենց ներկայացված ներդրումային ծրագիրը, ավարտել են այդ գործընթացը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին փետրվարի 16-ին հայտարարեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` ընդգծելով, որ դրա արդյունքում «Նաիրիտ»-ի նկատմամբ հետաքրքությունն ավելի է մեծացել:

«Հերթական փուլն այդ ծրագրի անկախ փորձագիտական եզրակացությունն է: Դրական արդյունքի դեպքում շահագրգռված ընկերություններից որեւիցե մեկը կսկսի այդ ծրագրի իրագործումը: Այն իր մեջ ներառում է ինչպես վարկի մարումն, այնպես էլ մյուս ծրագրային խնդիրները»,- ասաց նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում