Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Հայկական ատոմակայանի 2-րդ էներգաբլոկն այս տարի կանցնի շահագործման սթրես-թեստ

15:51, 16 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության ապահովումը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության այս տարվա գերակայություններից է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին փետրվարի 16-ին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Հայաստանի կառավարության խնդրանքով` ճապոնական «Ֆուկուսիմա» ատոմակայանում տեղի ունեցած վթարից մի քանի ամիս անց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետների միջազգային խումբը նախորդ տարի իրականացրել է շահագործման անվտանգության մանրամասն ստուգում: Խումբը ներկայացրել է հանձնարարականներ եւ առաջարկներ այն ուղղություների վերաբերյալ, որտեղ հնարավոր է հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգության բարելավում:

 Եվրամիության որոշմամբ` իր տարածքում շահագործվող բոլոր ատոմակայանները պետք է անցնեն սթրես-թեստ, որը միջուկային էներգաբլոկների անվտանգության ապահովման գնահատումն է արտակարգ իրավիճակներում:

«Այս առումով մեր գերակա խնդիրն է 2012 թվականին կազմակերպել Մեծամորի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման սթրես-թեստը, որը կարեւորագույն խնդիր է ինչպես ատոմակայանի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության անվտանգության համար»,- ասաց նախարարը:

Դիտվել է 484 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ