Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Գազի սակագինը չի բարձրանա

15:24, 16 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազի գնի փոփոխության վերաբերյալ հայտը, համաձայն  կարգի, «Գազպրոմ» ընկերությունը պետք է Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացնի 3-4 ամիս առաջ, իսկ առ այսօր նման հայտ չի ներկայացվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` ընդգծելով, որ գազի սակագինը կմնա անփոփոխ:

Ամսական մինչեւ 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող  բնական գազի  սակագինը  132 հազար դրամ է` սպառված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար, իսկ ամսական 10 հազար խ.մ. եւ ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող` 7900  կկալ/նորմալ խորանարդ մետր ջերմարարություն ունեցող բնական գազի սակագինը` 243.13 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ`  սպառված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար:

Դիտվել է 485 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ