Հասարակական

Նոր հնարավորություններ` Հայաստանի ճարտարագիտական համալսարանի ուսանողների համար

2 րոպեի ընթերցում

Նոր հնարավորություններ` Հայաստանի ճարտարագիտական համալսարանի ուսանողների համար

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համագործակցության համաձայնագիր ստորագրվեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի և «ՔՐՈՆԻՄԵՏ» բարեգործական հիմնադրամի միջև փետրվարի 2-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամից, «ՔՐՈՆԻՄԵՏ»-ի «Աջակցություն բարձրագույն կրթությանը և երիտասարդական նորարարական նախաձեռնություններին» բաղադրիչի շրջանակում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հետ համատեղ կիրականացնի բազմաբնույթ ծրագրեր` բարձր առաջադիմությամբ մինչև 3 ուսանողների մագիստրոսական երկամյա կրթության հովանավորում Եվրոպական առաջատար համալսարաններից մեկում՝ ՔՐՈՆԻՄԵՏԻ բիզնես հետաքրքրությունների ոլորտների շրջանակում, համալսարանի Ընդերքաբանության և մետալուրգիայի, Մեխանիկամեքենական, Մեքենաշինական և Էներգետիկայի ֆակուլտետների վճարովի հիմունքներով ընդունված մինչև 15 ուսանողի ուսման վարձի ֆինանսավորում, «ՔՐՈՆԻՄԵՏ» անվանական կրթաթոշակի սահմանում և տրամադրում` համալսարանի վերոհիշյալ ֆակուլտետների մինչև 5 լավագույն առաջադիմություն ցուցաբերող ուսանողների համար, ուսանողների պրակտիկայի կազմակերպում` Հայաստանում գործող ՔՐՈՆԻՄԵՏԻ գործընկեր ձեռնարկություններում, դասախոսական փոխանակման կարճաժամկետ ծրագրերի կազմակերպում և հովանավորում` Եվրոպական գործընկեր համալսարանների հետ, ուսանողների փոխանակման կարճաժամկետ ծրագրերի կազմակերպում և հովանավորում` Եվրոպական գործընկեր համալսարանների հետ, Համաձայնագրի շրջանակներում կողմերի փոխադարձ համաձայնությամբ կիրականացվեն նաև ոլորտային այլ ծրագրեր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում