Տնտեսություն

Ա. Ղազարյան. «101 միլիարդ դրամը ծանր բեռ չէ հարկատուների համար»

1 րոպեի ընթերցում

Ա. Ղազարյան. «101 միլիարդ դրամը ծանր բեռ չէ հարկատուների համար»

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը 2012 թ. կարող է հավաքել պետբյուջեի նախագծով նախատեսված 101 մլրդ դրամից ավելի հարկ: «Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության» հայեցակարգի վերաբերյալ քննարկման ժամանակ այսօր նման կարծիք հայտնեց Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը' ընդգծելով, որ 101 մլրդ դրամն իրականում ծանր բեռ չէ հարկատուների համար: «Եթե կտրուկ կրճատվի ստվերային հատվածը, եթե կրճատվի այն ընկերությունների թիվը, որոնք աշխատում են «արտոնյալ հարկային դաշտում», ապա այդ դեպքում 101 մլրդ եւ ավելին հավաքելը իրատեսական է»,- ասաց Ա. Ղազարյանը:

Նրա համոզմամբ' դրան հասնելու միակ ճանապարհը հարկային վարչարարության մեջ խիստ միջոցների կիրառումն է: Անդրադառնալով հայեցակարգին' Ա. Ղազարյանը նշեց, որ այն նպատակամղված է արտահանման ուղղվածություն ունեցող տնտեսության բացահայտմանը: Ըստ նրա' հայեցակարգում ներկայացված են Հայաստանի տնտեսության այն ոլորտները, որտեղ առկա է առավել մեծ ներուժ, ինչը թույլ կտա առաջիկա 3-4 տարիներին ապահովել ՀՆԱ աճ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում