Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Նորատուսի պատմական հուշարձաններ այցելող զբոսաշրջիկների թիվը տարեցտարի ավելանում է

Նորատուսի պատմական հուշարձաններ այցելող զբոսաշրջիկների թիվը 
տարեցտարի ավելանում է

ԳԱՎԱՌ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, որոնց շարքում առանձնահատուկ տեղ ունեն Նորատուսի պատմական գերեզմանոցի միջնադարյան շրջանի խաչքարերը:

Ինչպես «Արմենպրես»-ի Գեղարքունիքի թղթակցին տեղեկացրեց Նորատուսի համայնքի ղեկավարի տեղակալ Վաչիկ Խաչատրյանը, Նորատուսի խաչքարեր եւ եկեղեցիներ զբոսաշրջիկների մուտքը վերջին 2-3 տարիների ընթացքում նվազ է միայն ձմռան ամիսներին, իսկ վաղ գարնանից մինչեւ ուշ աշուն այստեղ են այցելում աշխարհի բազմաթիվ երկրների հազարավոր զբոսաշրջիկներ: Միջին հաշվով օրական 200-300 զբոսաշրջիկ է այցելում Նորատուս՝ ամենայն ուշադրությամբ դիտելով եւ ուսումնասիրելով հուշարձանների պատմությունը: Վերջերս Նորատուս է այցելել Վոլգոգրադի հայկական համայնքի՝ 15-23 տարեկան երիտասարդների խումբը: 48 երիտասարդներից 9-ը եղել են նախկին նորատուսցիների թոռներ, ովքեր գտել են իրենց պապերի շիրիմները եւ հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:

Նորատուսի պատմական գերեզմանոցի մուտքի մոտ տեղադրված ցուցատախտակ-ազդագիրը զբոսաշրջիկներին գյուղի եւ հուշարձանի պատմությունը ներկայացնում է անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, հայերեն եւ կույրերին հասկանալի բրայլյան այբուբենով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am