Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լրագրողական մրցույթ` «Նոր բովանդակություն` նոր տեխնոլոգիաների միջոցով»


ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրասիա համագործակցություն հիմնադրամը» «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում հայտարարել է դրամաշնորհային ծրագրերի բաց մրցույթ «Նոր բովանդակություն` նոր տեխնոլոգիաների միջոցով» թեմայով: «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի նպատակն է Հայաստանում առավել հասանելի դարձնել անկողմնակալ եւ բազմակարծիք լրատվությունը` ավանդական եւ այլընտրանքային միջոցներով` ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Եվրասիա համագործակցություն հիմնադրամ»-ից, ծրագիրը համատեղ իրականացնում են «Ինտերնյուս Նեթուորք»-ը (ԱՄՆ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Երեւանի մամուլի ակումբը եւ մամուլի աջակցության «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունը: Ծրագիրը իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցութամբ: Մրցույթի նպատակն է խրախուսել նորարարական նյութերի պատրաստումը` նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ:

 

Պատրաստված նյութերը պետք է անդրադառնան սոցիալական, քաղաքական, տնտեսական եւ մշակութային կարեւորագույն զարգացումներին: Առավելությունը կտրվի այն առաջարկներին, որոնք իրականացվելու են նոր եւ բազմազան տեխնոլոգիաների կիրառմամբ: Մրցույթն իրականացվելու է հեռուստատեսային, տպագիր, ռադիո եւ online լրատվամիջոցների կողմից նորարարական ծրագրերի պատրաստման շրջանակներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am