ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Արմեն Խաչատրյան): Պեկինի
Օլիմպիական խաղերում Շվեդիան ներկայացնող հայազգի ըմբշամարտիկ Արա Աբրահամյանն
այսօր հրաժարվել է իրեն շնորհված բրոնզե մեդալից եւ շպրտել այն: «Ռոյթերսե
լրատվական գործակալության փոխանցմամբ` հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարում
84 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկած Ա. Աբրահամյանը մասնակցել է
պարգեւատրման արարողությանը եւ ստացել մեդալը, ինչից հետո իջել է պատվանդանից,
շպրտել մեդալը մրցագորգի վրա եւ հեռացել: Այդ քայլով նա իր բողոքն է
արտահայտել մրցավարների դեմ, որոնք, ըստ նրա` անարդարացիորեն կիսաեզրափակիչում
հաղթանակը շնորհել են իր մրցակցին` իտալացի Անդրեա Մինգուցիին, որն էլ դարձել
է օլիմպիական չեմպիոն: «Ինձ պետք չէ այս մեդալը, ես ոսկի էի ցանկանում եւ եկել
էի այստեղ դրա համարե,- հայտարարել է Ա. Աբրահամյանը: 33-ամյա ըմբշամարտիկը
հայտնել է նաեւ, որ հրաժեշտ է տալու սպորտին: «Սա իմ վերջին մրցաշարն է: Ես
ոսկի էի ուզում, հետեւաբար` ձախողված եմ համարում այս Օլիմպիական խաղերըե, -
ասել է հայազգի ըմշամարտիկը:
Շվեդիայի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեո Միլարին քաղաքական է
անվանել մրցավարների որոշումը:
Մեկնաբանելով պարգեւատրման արարողության ժամանակ Ա. Աբրահամյանի
պահվածքը` Անդրեա Մինգուցին նշել է, որ Շվեդիան ներկայացնող մարզիկը որոշ
չափով փչացրել է պարգեւատրման արարողությունն իր համար: «Անշուշտ, կարելի է
միշտ հարցականի տակ առնել մրցավարների կայացրած որոշումները, սակայն սպորտում
հարկ է մարզիկի կեցվածք դրսեւորել եւ ընդունել արդյունքները ու պարտությունըե: