Վանաձորի կենտրոնական հրապարակում կկանգնեցվի Հայկի կամ Տիգրան Մեծի արձանը
1 րոպեի ընթերցում
ՎԱՆԱՁՈՐ, 29 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Վահագն Անտոնյան): Վանաձորի կենտրոնական՝ Հայքի հրապարակում, որտեղ նախկինում կանգնեցված էր Կիրովի արձանը, ըստ քաղաքապետ Սամվել Դարբինյանի, այլևս քաղաքական գործչի արձան չի լինի: Հրապարակում տեղ կգտնի կամ Հայկի, կամ Տիգրան Մեծի (Հայքի հրապարակը գտնվում է Տիգրան Մեծի պողոտայում) արձանը, սակայն՝ միայն հրապարակը հիմնանորոգելուց, վերջնական տեսքի բերելուց հետո: