Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը

Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային 
կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին Թուրքիայում քրդամետ քաղաքական կուսակցություններն ու կազմակերպությունները կրկին կոչ են անում ճանաչել անցյալի վայրագությունները և ապագայում հավասար վերաբերմունք ցուցաբերել բոլոր քաղաքացիների նկատմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Medyanews-ը՝ մեջբերելով հայտարարությունը, որում կազմակերպություններն ու կուսակցությունները Թուրքիային կոչ են անում առերեսվել սեփական պատմության հետ։

24-APRIL-MESSAGES-1140x570.jpg (106 KB)

Հայտարարության մեջ նշվում է, որ թուրքական պետությունը մինչ օրս չի ճանաչել վայրագություններն ու Հայոց ցեղասպանությունը և շարունակում է պատժել նրանց, ովքեր հանդես են գալիս ճանաչման և հաշտեցման օգտին:  

«Անհրաժեշտ է առերեսվել անցյալի հետ», - Հայոց ցեղասպանության տարելիցին հայտարարել է Ժողովրդավարական տարածաշրջանների կուսակցությունը՝ հավելելով, որ կիսում են հայ ժողովրդի ցավը և հարգանքով են հիշում նրանց, ովքեր զոհ են դարձել։

Հայտարարության մեջ կոչ է արվում պահպանել հայկական եկեղեցիները, գերեզմանատեղիները, կրոնական օբյեկտների ազատ օգտագործումը և քաղաքացիների հավասարության վրա հիմնված իրավական բարեփոխումները:

«Չափազանց կարևոր է հրաժարվել ժխտողականությունից և յուրաքանչյուր հայի ճանաչել որպես պատմության վկայություն»,- հավելել են նրանք՝ կրկնելով հանգուցյալ հայ մտավորական Հրանտ Դինքի խոսքերը:

Բացի այդ, Հայոց ցեղասպանության տարելիցի վերաբերյալ հայտարարություն է արել նաև Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիան (Amed)՝ նշելով․ «Յուրաքանչյուր ապրիլի 24-ին պետությունն ու մեր աշխատակազմը պայքարի մեջ են մտնում ճշմարտության համար, թե ինչպես մեկնաբանել անցյալի իրադարձությունները», - ընդգծել են նրանք՝ շեշտելով, որ բացահայտ արտահայտվելու համար բախվում են մշտական իրավական խնդիրների։

Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության կուսակցությունը (DEM) նույնպես իր համերաշխությունն է հայտնել հայ համայնքին․ «Մենք կիսում ենք Հայոց ցեղասպանության վիշտը, որը սկսվել է 1915 թվականի ապրիլի 24-ին մտավորականների տեղահանմամբ, ինչը հանգեցրել է զանգվածային արտաքսման և կոտորածի», - հայտարարել են կուսակցությունից՝ ընդգծելով, որ անցյալի հանցագործությունները պետք է ճանաչվեն, որպեսզի ճանապարհ հարթեն դեպի խաղաղություն և համախմբված հասարակություն:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am