Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
11:41, 24 Ապրիլ 2024
ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ կոչ է արել լինել հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դեսպանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
Le 24 avril est la journée nationale de commémoration du Génocide des Arméniens.
— Jonathan Lacôte (@JonathanLacote) April 24, 2024
Soyons du bon côté de la mémoire, de la vérité et de la justice. pic.twitter.com/8qKktjuwLi
«Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օրն է։ Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում»,- գրել է Լաքոտը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում