Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար է ծախսել Իսրայելը Իրանից պաշտպանելու և հութիների հարձակումները կանխելու համար

ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար է ծախսել Իսրայելը Իրանից պաշտպանելու և հութիների 
հարձակումները կանխելու համար

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած հանգստյան օրերին Իրանի հրթիռային գրոհից Իսրայելը պաշտպանելու, ինչպես նաև 2023-ի հոկտեմբերից ի վեր Կարմիր ծովում առևտրային նավերի վրա Եմենի հութիների գրոհները կանխելու համար Միացյալ Նահանգները ծախսել են մոտ 1 մլրդ դոլար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ամերիկյան Սենատի՝ հատկացումների ենթահանձնաժողովում լսումների ընթացքում հայտարարել է ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարար Կառլոս Դել Տորոն:

«Զինամթերքի համար մեր ծախսերը մոտենում են 1 միլիարդ դոլարին, որը մեզ անհրաժեշտ է լրացնել լրացուցիչ միջոցների հաշվին»,- Ինտեռֆաքսի փոխանցմամբ՝ նշել է նախարարը:

Կառլոս Դել Տորոն մանրամասնել է, որ ամերիկացիներն արձակել են SM-2, SM-6 և SM-3 հրթիռներ՝ Իրանից բխող բալիստիկ հրթիռների սպառնալիքին դիմակայելու համար: Նախարարի խոսքերով՝ ստեղծված իրավիճակում ԱՄՆ ռազմածովային ուժերը լրացուցիչ ֆինանսավորման խիստ կարիք ունեն։

ԱՄՆ ռազմածովային ուժերի հակազդող հրթիռները մոտ երկու անգամ թանկ են Կարմիր ծովում հութիների օգտագործած հականավային հրթիռներից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am