Էդուարդ Թոփչյանը վարպետության դասերով և համերգով հանդես կգա Դորտմունդում

Armenpress 17:02, 1 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը վարպետության դասեր և համերգ կունենա Դորտմունդում:«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀԱՖՆ հանրային կապերի և մամուլի պատասխանատու Լուսինե Մնացականյանը:

«Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը փետրվարի 2-ին վարպետության դասերով և համերգով հանդես կգա Գերմանիայի Դորտմունդ քաղաքի Օրկեստրցենտրիում համերգասրահում ( Orchesterzentrum)՝ ղեկավարելով Հագենի Ֆիլհարմոնիկ նվագախումբը»,-նշեց նա:

Նրա տեղեկացմամբ` համերգային ծրագրում կհնչեն հատվածներ Բրամսի թիվ 1 և 2 սիմֆոնիաներից, ինչպես նաև կոմպոզիտորի Ջութակի կոնցերտի 2-րդ մասը, Բերլիոզի Ֆանտաստիկական սիմֆոնիան, հատվածներ Չայկովսկու «Կարապի լիճը» բալետից և Շտրաուսի «Դոն Ժուան»-ից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am