Նեպալում երկրաշարժից տուժածների թիվը գերազանցել 16 հազարը

Armenpress 11:21, 7 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նեպալում ավերիչ երկրաշարժից տուժածների թիվը մայիսի 7-ին գերազանցել 16 հազարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Արտակարգ իրավիճակների ազգային կենտրոնը:

«Ըստ վերջին տվյալների՝ զոհվել Է 7 հազար 759 մարդ, տուժել Է 16 հազար 432 հոգի»,- ճշտել Է գերատեսչությունը Twitter միկրոբլոգների կայքի իր պաշտոնական Էջում:

7,9 մագնիտուդով երկրաշարժը ապրիլի 25-ին տեղի է ունեցել Նեպալի արեւմտյան տարածաշրջանում՝ մայրաքաղաք Կատմանդուից 84 կիլոմետր հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը եղել է 15 կիլոմետր խորության վրա: Հիմնական երկրաշարժից հետո գրանցվել են 3,2-ից մինչեւ 6,9 մագնիտուդով շուրջ 90 հետցնցումներ: Նեպալի իշխանությունների տեղեկատվության համաձայն՝ ամբողջովին ավերվել է ավելի քան 288 հազար բնակելի շենք, վնասվել է եւս ավելի քան 254 հազար շինություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` EPA



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am