Արտեմ Ասատրյանն ԱՄՆ դեսպանին է ներկայացրել երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխումները
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր` մարտի 6-ին, ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ և հաջողություններ մաղթելով դժվարին և պատասխանատու աշխատանքում՝ հույս է հայտնել, որ ԱՄՆ կառավարության հետ, մասնավորապես, դեպանատան հետ ձևավորված հարաբերությունները, հետագա փոխգործակցությունն առավել արդյունավետ կդառնան:
Դեսպան Ռիչարդ Միլսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, բարձր է գնահատել վերջին տարիներին կենսաթոշակային ոլորտում իրականացված բարեփոխումները, հետաքրքրվել է ոլորտում իրականացվող աշխատանքներով:
Հանդիպման ընթացքում նախարար Արտեմ Ասատրանը ներկայացրել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես, շուրջօրյա խնամքի հաստատությունների բեռնաթափման, այլընտրանքային սոցիալական ծառայությունների ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Նախարարն անդրադարձել է նաև ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրմանը՝ կարևորելով մեկ դիմումով ամբողջական սոցիալական ծառայություններից օգտվելու փաթեթի հնարավորությունը:
Մեկ անգամ ևս բարձր գնահատելով և կարևորելով ոլորտում իրականացվող բարեփոխումները` դեսպանը հաջողություններ է մաղթել նախարարին և պատրաստակամություն է հայտնել աջակցել ոլորտում առկա խնդիրների լուծմանը:
- Երևանի բարեգործական ճաշարաններում տաք սնունդ է ստանում 2400 շահառու
Քաղաքապետարանի ներկայացուցիչները այցելել են շահառուներին: - «Արմավիր» ԲԿ-ում հղի կնոջ նկատմամբ բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում
հայտնաբերվել են խախտումներ
Քրեական գործն ընդունվել է Արմավիրի մարզային քննչական վարչության Արմավիրի քննչական բաժնի վարույթ: - ՀԿ-ների համար հայտարարվել է Նախագահի աշխատակազմի կողմից
հատկացվող դրամաշնորհների մրցույթ
Մրցույթին մասնակցելու համար հայտը պետք է ներկայացվի 2015թ փետրվարի 16- ից մինչև մարտի 17-ը: - Երևանի Վերնիսաժի 20-ամյակի առթիվ տոնական միջոցառում է կայացել
Հանդիսությանը մասնակցել են Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և գլխավոր խորհրդականը: - Անապահովության գնահատման համակարգի ընտանիքների 4000 երեխաներ
մասնակցել են տոնական միջոցառումների
Միջոցառումները նախաձեռնել է Երևանի քաղաքապետարանը: