Հայաստանի Մ15 և Մ14 հավաքականներն ավարտեցին իրենց ելույթները ՈՒԵՖԱ-ի զարգացման մրցաշարում

Armenpress 15:09, 6 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսի Այա Նապա քաղաքում ավարտվեց ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը, որին մասնակցում էին Հայաստանի մինչև 15 և 14 տարեկանների հավաքականները: Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքականը, որը կազմավորված է 2000 թ. ծնված պատանի ֆուտբոլիստներից, մրցեց ՆՀՀ Մակեդոնիայի Մ15 հավաքականի հետ, որն ամբողջությամբ կազմավորված էր 1999 թ. ծնված պատանի ֆուտբոլիստներից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՖՖ:

Մեր հավաքականը պարտվեց 1:2 հաշվով: Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականն իր հերթին 1:3 հաշվով զիջեց Կիպրոսի հավաքականին, որի ֆուտբոլիստները նույնպես 1-1.5 տարով մեծ էին մեր խաղացողներից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am