Վառվեցին հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը

Armenpress 20:53, 22 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին` ազդարարելով մայրաքաղաքում ամանորյա միջոցառումների սկիզբը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` արարողությանը ներկա էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Հանրապետության հրապարակում էին հավաքվել մեծ թվով մարդիկ, ում համար կազմակերպված էր տոնական համերգ` հայտնի կատարողների մասնակցությամբ:

Մինչ լույսերը կվառվեին, քաղաքապետի օգնությամբ երեխաներից մեկը տոնածառի վրա կախեց վերջին խաղալիքը և հետհաշվարկից հետո վառվեցին լույսերը, դրանց հետ մեկտեղ` նաև մայրաքաղաքի 12 վարչական շրջանների տոնածառերի և փողոցների ամանորյա զարդարանքի մաս կազմող լույսերը:

Այնուհետև հաջորդեց հրավառությունը և շարունակվեց նախատոնական համերգը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետարանը կպարգևատրի  լավագույն ձևավորման իրականացրած քաղաքացիներն ու տնտեսվարողներին:

Դեկտեմբերի 23-ին` ժամը 17:00-ին էլ տեղի կունենա Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանի բացումը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am