Ստեփանակերտում սպասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ բանակցություններին մասնակցելու ռեալ առաջարկ
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին առաջիկա օրերին սպասում են նաև Ստեփանակերտում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: «Այո, այց նախատեսվում է, առաջիկա օրերին մենք համանախագահներին սպասում ենք նաև Ստեփանակերտում»,-ասաց նա:
«Վերջին շրջանում բանակցություններին ԼՂ մասնակցության անհրաժեշտության մասին խոսակցությունների ֆոնին ռեալ առաջարկ սպասո՞ւմ եք համանախագահներից» հարցին ի պատասխան` Դավիթ Բաբայանը նշեց, որ նման առաջարկներ իրենք էլ անում են ու համոզված են, որ այդ հրամայականը վաղ թե ուշ ի կատար կածվի: «Սա ոչ թե առաջարկ է, այլ հրամանյական հակամարտության կարգավորման համար, և հուսով ենք, որ շուտով բանակցությունների խեղաթյուրված ձևաչափը կվերափոխվի»,-ասաց Դավիթ Բաբայանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի 16-ին կժամանեն Երևան: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Նրանց այցը միտված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացն առաջ շարժելուն: ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) եւ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) հակամարտության կարգավորման իրենց հանձնառությունը վերահաստատել եւ խաղաղության հասնելու անհրաժեշտության մասին շեշտել էին մայիսի 12-ին Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի համաձայնագրի կնքման 20-ամյակի կապակցությամբ տարածած հաղորդագրության մեջ: Դրանից առաջ խաղաղության համաձայնագրի իր առաջարկներն էր ներկայացրել ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը` Խաղաղության Քարնեգի հիմնադրամում ունեցած ելույթում` շարադրելով վեց կետեր:
- ԲՏԱ նախարարության և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի միջև փոխըմբռնման
հուշագիր է ստորագրվել
- ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու նախաձեռնություն չկա․ Արման Եղոյան
- Նշվել է Հայ-ռուսական համալսարանի օրը. այս տարի բուհ են ընդունվել
ռեկորդային թվով ուսանողներ
- Հայաստանն ու Հնդկաստանը փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել մի շարք
ոլորտներում, Արմեն Սարգսյանն ընդունել է Կիշան Դան Դևալին
- Ադրբեջանի իշխանությունները քաղաքականացնում են գերիների վերադարձը. ՀՀ
ՄԻՊ-ը՝ Կոլումբիայի համալսարանի քննարկմանը