Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին

Armenpress 13:55, 19 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը մտադիր չէ պատասխանել անօդաչուների արձակմանը Իրանի Սպահանի նահանգի ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է EFE գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի բանակի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Աբդոլռահիմ Մուսավիին։

«Ուրբաթ օրն իրանցի զինվորականները հստակ ընդգծել են, որ չեն պատասխանի անօդաչուներով հասցված հարվածին, որը, ինչպես պնդվում է, իրականացվել է Իսրայելի կողմից և վնաս չի պատճառել», - EFE-ին Մուսավիի մեկնաբանությունից հատված է մեջբերում «Ինտերֆաքս»-ը:

«Մեր զգոնության շնորհիվ հարվածները թիրախներին հասցվել են օդում», - հավելել է Մուսավին՝ նշելով, որ Իրանի ՀՕՊ համակարգերը մի քանի փոքր անօդաչու թռչող սարքեր են խոցել։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, գիշերը Իրանում պայթյուններ են տեղի ունեցել։ Ըստ ԱՄՆ աղբյուրների՝ դրանք եղել են Իսրայելի պատասխան հարվածները ապրիլի 13-ին Իրանի կողմից Իսրայելի վրա իրականացված ԱԹՍ-ների և հրթիռների հարձակմանը։ Ըստ իրանական աղբյուրների՝ Սպահան և Թավրիզ նահանգներում պայթյուններից հետո իրավիճակը կայուն է, միջուկային օբյեկտները չեն վնասվել։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am