Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 389-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 27-ով

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 389-ի՝ 
մեկ շաբաթում ավելանալով 27-ով

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 27-ով և հասել է 389-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

«Հոսպիտալացվել է 7 քաղաքացի։ 312 բուժառու արդեն դուրս է գրվել»,-ասված է հաղորդագրությունում։

Վարակվածներից 223-ը երեխաներ են, 166-ը` մեծահասակներ։

ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է, որ կարմրուկով հիվանդանում են հիմնականում չպատվաստված կամ թերի պատվաստված անձինք:

Այն  սուր վիրուսային խիստ վարակիչ անթրոպոնոզ հիվանդություն է: Վիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Հիվանդության փոխանցումը աղտոտված իրերի և երրորդ անձի միջոցով բացառվում է:

Նախարարությունը հիշեցնում է՝ կարմրուկի դեմ պատվաստումները կատարվում են 2 դեղաչափով: Ըստ Պատվաստումների ազգային օրացույցի` 1-ին դեղաչափը՝ 12 ամսականում, 2-րդ դեղաչափը՝ 4-6 տարեկանում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am