Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Երերույքի տաճարի ամրակայման աշխատանքների նախագիծը պատրաստ է. շինաշխատանքներն արդեն մեկնարկել են

Երերույքի տաճարի ամրակայման աշխատանքների նախագիծը պատրաստ է. 
շինաշխատանքներն արդեն մեկնարկել են

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Անիպեմզա գյուղի մոտակայքում գտնվող հնագույն Երերույքի տաճարի ամրակայման աշխատանքների մեկնարկը տրված է: Հայաստանի և Ֆրանսիայի գիտնականները տաճարում երկար տարիներ ուսումնասիրություններ կատարելու համար Եվրոպական հանձնաժողովի և «Եվրոպա Նոստրա» ասոցիացիայի կողմից արժանացել են խորհրդանշական մրցանակի։ Գիտնականների խմբին տրված մրցանակը փակցվեց Երերույքի պատին։

«Արմենպրես»-ի հետ զրույցում  ՃՇՀԱՀ ճարտարապետության տեսության պատմության և ժառանգության ամբիոնի վարիչ Էմմա Հարությունյանը նշեց, որ 2020 թվականին իրենց համալսարանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից պատվեր է ստացել՝ իրականացնելու Երերույքի տաճարի ամրակայման և դամբարանի վերականգնման աշխատանքների նախագիծը:

MXO_8070.JPG (700 KB)

«Աշխատանքը հիմնված էր ֆրանս-հայկական հնագիտական արշավախմբի ղեկավար Պատրիկ Տոնապետյանի կողմից ղեկավարած  հնագիտական արշավախմբի իրականացրած պեղումների արդյունքների հիման վրա: Որպեսզի նախագծային աշխատանքներն ավելի որակյալ և պատշաճ մակարդակով կատարվեր, մենք ստեղծեցինք նախագծողների միջազգային թիմ՝ հրավիրելով լավագույն մասնագետներին»,-ասաց նա:

Էմմա Հարությունյանը նշեց, որ վերականգնման և ամրակայման աշխատանքներն իրականացվում են ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ: Ամրակայման աշխատանքների նախագիծը իրականացնում են ճարտարապետներ Նանար Քալանթարյանը և Գայանե Կազնատին:

«Եվրոպա Նոստրա»-ի փոխնախագահ Քրիստինա Լոլիոն նշեց, որ ասոցիացիայի հիմնական գործառույթներից մեկը հենց նմանատիպ մրցանակների տրամադրումն է, քանի որ Երոպական միությունը իրենց տալիս է   հնարավորություն մրցանակը շնորհելու լավագույնին՝  հավաստիացնելով, որ արժևորվում է այն աշխատանքը, որ կատարել են բոլորը:

MXO_8100.JPG (906 KB)

«Մենք այսօր այստեղ ենք, որ «Եվրոպա Նոստրա»-ի կողմից  շնորհված մրցանակը հանձնենք և փակցնենք  Երերույքի տաճարի պատին, քանի որ այն իրենից իսկապես շատ մեծ պատմական և մշակութային արժեք է ներկայացնում: Տարիներ առաջ ճարտարապետ Գայանե Կազնատին մեր ուշադրությունը սևեռեց այս եկեղեցու վրա, այն մի հուշարձանային համալիր է, որը լի է արվեստով և մշակույթով»,-ասաց Լոլիոն:

Ֆրանս-հայկական հնագիտական արշավախմբի ղեկավար Պատրիկ Տոնապետյանն ասաց՝ արշավախումը ձևավորվել է Ֆրանսիայի Էքս-Մարսել համալսարանում և  Երերույքում աշխատել է 2009-2016 թվականներին՝ սերտ համագործակցելով Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Գյումրիի երկրաբանական թանգարանի հետ:

MXO_8158.JPG (751 KB)

Նա նշեց, որ փորձելով բացահայտել այն առեղծվածները, որ կային այդ բարդ համալիրում, իրենք բժշկամասնագիտական խումբ են կազմել, իսկ  կատարված աշխատանքի մասին մի շարք հոդվածներ են հրապարակվել: Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ և «Եվրոպա Նոստրա» ասոցիացիայի շնորհիվ էլ 2020 թվականին լույս է տեսել նաև  ամփոփիչ աշխատություն:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am