Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Հայաստանի սպառողական շուկայում ապրիլին մեկամսյա կտրվածքով գրանցվել է 0.6 տոկոս գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում ապրիլին մեկամսյա կտրվածքով գրանցվել է 
0.6 տոկոս գնաճ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս տարվա ապրիլին Հայաստանի սպառողական շուկայում գները 0.7 տոկոսով ցածր են եղել 2023 թվականի նույն ամսվա ցուցանիշից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման տեղեկություն է ներկայացրել ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Այնուհանդերձ, այս տարվա մարտի համեմատ՝ ապրիլին գրանցվել է 0.6% գնաճ: Ընդ որում, դիտարկված բնակավայրերում սպառողական գները նշված ժամանակահատվածում աճել են 0,3-1.4 տոկոսով: Առավելագույն գնաճը գրանցվել է Հրազդան քաղաքում: Երևանում այն կազմել է 0.4%:

2024 թվականի ապրիլին սպառման ապրանքների գները 2.4 տոկոսով ցածր են եղել նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից: Այս տարվա մարտի համեմատ ապրիլին գներն աճել են 0.8 տոկոսով: Իսկ 2024-ի հունվար-ապրիլին դրանք 3 տոկոսով ցածր են եղել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

Այս տարվա ապրիլին սննդամթերքի, խմիչքի և ծխախոտի գները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել են 3.3 տոկոսով: Սակայն, անցյալ ամիս գները 1.3 տոկոսով բարձր են եղել, քան մարտին: Իսկ այս տարվա հունվար-ապրիլին 4.5 տոկոսով ցածր են եղել 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից: 

Ոչ պարենային ապրանքների գներն այս տարվա ապրիլին 2023-ի նույն ամսվա համեմատ նվազել են 0.5, իսկ այս տարվա մարտի համեմատ՝ 0.3 տոկոսով: Մինչդեռ, հունվար-ապրիլին 0.2 տոկոսով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Ծառայությունների գները ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 2.8, այս տարվա մարտի համեմատ՝ 0.2, իսկ հունվար-ապրիլին (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ)՝ 2.9 տոկոսով: 

Հանրապետության 9 բնակավայրերում 2024 թվականի ապրիլին բնակչությանը մատուցած ծառայությունների սակագները մարտի համեմատ աճել են 0.1-1.5 տոկոսով, մեկում՝ 0.1 տոկոսով նվազել են, ևս մեկում՝ մնացել են անփոփոխ: Երևանում հաշվետու ժամանակահատվածում ծառայությունների գներն աճել են 0.1 տոկոսով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am