Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

ԱԺ-ից հնչող քաղաքական խոսքն ազդում է հասարակության խոսույթի որակի վրա. գլխավոր դատախազ

ԱԺ-ից հնչող քաղաքական խոսքն ազդում է հասարակության խոսույթի որակի վրա. 
գլխավոր դատախազ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովից հնչող քաղաքական խոսքն ազդում է հասարակության խոսույթի որակի վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման դիրքորոշում հայտնեց Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն՝ ԱԺ-ում Դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկմանն իր եզրափակիչ ելույթում:

«Ազգային ժողովից հնչող քաղաքական խոսքն ազդում է հասարակության խոսույթի որակի վրա, և սրանք ուղղակի բառեր չեն, սա երևում է յուրաքանչյուր քրեական գործից, յուրաքանչյուր քրեական գործով վերցված ցուցմունքից, յուրաքանչյուր քրեական գործով կազմվող մեղադրական եզրակացությունից: Մեզնից յուրաքանչյուրի խոսքին հետևում են մարդիկ, ձեր խոսքին հետևում են ձեր ընտրողները: Դուք նրանց վարքագծային մոդելն եք»,-ասաց Վարդապետյանը՝ դիմելով պատգամավորներին:

Վարդապետյանը վստահեցրեց, որ պատգամավորների կողմից բարձրաձայնված ու քննարկված բոլոր հարցերը, հրապարակումներն արդեն ստուգման առարկա են դատախազությունում: Ըստ նրա՝ սա է երկխոսության ճանապարհը:

Նա նաև վստահեցրեց, որ իրավապահ համակարգը հանցակազմի առկայության դեպքում վարույթ նախաձեռնելու է, անհրաժեշտ գործողությունները կատարելու է, հիմքերի առկայության դեպքում հետապնդում հարուցելու է ու գործն ուղարկելու է դատարան՝ ում վերաբերյալ ուզում է լինի: Դատախազությունը յուրաքանչյուր գործով է իրականացնում և իրականացնելու է իր գործառույթը՝ այդ թվում մեղադրանքի պաշտպանության գործառույթը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am