Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Թույլ չեմ տալու, որ իրավապահ համակարգում «ցեխ շպրտեն» իրար վրա՝ ներքաշվելով որևէ քաղաքական դիսկուրսի մեջ․ գլխավոր դատախազ

Թույլ չեմ տալու, որ իրավապահ համակարգում «ցեխ շպրտեն» իրար վրա՝ 
ներքաշվելով որևէ քաղաքական դիսկուրսի մեջ․ գլխավոր դատախազ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Իրավապահ համակարգը չի ներքաշվելու հանրային տիրույթում որևէ սադրանքի կամ ոչ իրավական քննարկման մեջ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում ունեցած ելույթի ժամանակ այս մասին հայտարարեց  գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ 

«Նախաքննական մարմինը ոչ միայն քննադատվում է, նախաքննական մարմնի յուրաքանչյուր արարք դառնում է քննարկման առարկա։ Ես վիճակագրություն ներկայացրեցի, թե քանի միջնորդագիր է ներկայացվել ու քանի իրավապահ համակարգի ներկայացուցիչ է ենթարկվել քրեական պատասխանատվության։ Դա է ճանապարհը»,- նշեց Վարդապետյանը։

Նրա խոսքով՝  հանցավորության դեմ պայքարում պառակտված իրավապահ համակարգն անզոր է։

«Մենք չենք ներքաշվելու հանրային տիրույթում որևէ սադրանքի կամ ոչ իրավական քննարկման մեջ։ Ես թույլ չեմ տալու, որ իրավապահ համակարգում «ցեխ շպրտեն» իրար վրա՝ ներքաշվելով որևէ քաղաքական դիսկուրսի մեջ։ Իրավապահ համակարգն իրականացնելու է իր գործառույթները»,- եզրափակեց Վարդապետյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am