Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Պանամայի նոր նախագահ է ընտրվել Խոսե Ռաուլ Մուլինոն

Պանամայի նոր նախագահ է ընտրվել Խոսե Ռաուլ Մուլինոն

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պանամայում տեղի ունեցած նախագահական ընտրություններում, ըստ նախնական տվյալների, հաղթել է անվտանգության նախկին նախարար Խոսե Ռաուլ Մուլինոն՝ ստանալով ձայների գրեթե 35 %-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Նա երկրի նախկին նախագահ Ռիկարդո Մարտինելլիի համախոհն է․վերջինս դատապարտվել է 10 տարվա ազատազրկման փողերի լվացման համար, և նրան արգելվել է մասնակցել ընտրություններին։

Մարտինելլին մեծապես աջակցել է Ռաուլ Մուլինոյի նախընտրական արշավին՝ գտնվելով Նիկարագուայի դեսպանատանը, որտեղ ապաստան է խնդրել։

Ըստ նախնական տվյալների՝ ընտրություններին մասնակցությունը կազմել է 77 %, ինչը բավական մեծ ցուցանիշ է Պանամայի համար։ Պանամայում ընտրություններում հաղթում է այն թեկնածուն, որը ստացել է ամենամեծ թվով ձայները։

Պանամայի նախագահ Լաուրենտինո Կորտիսոն շնորհավորել է Մուլինոյին հաղթանակի կապակցությամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am