Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Միջազգային մրցույթ՝ գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում Հայաստան- Իտալիա համագործակցության շրջանակում

Միջազգային մրցույթ՝ գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում Հայաստան-
Իտալիա համագործակցության շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն և Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտական խորհուրդը հայտարարում են գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության միջազգային մրցույթ:

Մրցույթն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Իտալիայի ազգային հետազոտությունների խորհրդի միջև 2022 թ. ապրիլին ստորագրված «Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» ծրագրի դրույթների համաձայն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մրցույթն ուղղված է «Բնական գիտություններ», «Գյուղատնտեսական գիտություններ», «Հասարակական գիտություններ» և «Հայագիտություն և հումանիտար գիտություններ» բնագավառներում գիտական հետազոտությունների զարգացմանը և միջազգային համագործակցության խթանմանը:

Խմբի ղեկավար կարող է լինել 1954 թվականի հունվարի 1-ից հետո ծնված, գիտական աստիճան և մրցույթի հրավերի 5.3 կետի պահանջներին համապատասխանող հրապարակումներ ունեցող անձը:

Խմբի անդամներից առնվազն երկուսը պետք է ծնված լինեն 1989 թվականի հունվարի 1-ից հետո և կարող են լինել բակալավրիատի առնվազն երրորդ կուրսի ուսանողներ:

Նախագծի իրականացման վայր հանդիսացող կազմակերպությունը պետք է լինի ՀՀ-ում գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող հաստատություն:

Մրցույթին մասնակցության համար իտալական կողմին ներկայացվող պահանջներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ:

Մրցույթին մասնակցության հայտերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության գիտնականներից կազմված խմբերի կողմից: Վերջնականապես ձևավորված և համաձայնեցված հայտը հայաստանյան կողմը ներկայացնում է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, իսկ իտալական կողմը՝ ԱՀԽ:

Մրցույթին մասնակցելու հայտը լրացնում և ներկայացնում է խմբի ղեկավարը՝ Կոմիտեի հայտերի և հաշվետվությունների առցանց համակարգի միջոցով՝ մինչև 2024 թվականի հունիսի 14-ը: Հայտերի ուղարկման հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով ժամը 18:00-ին:

Պահանջվող փաստաթղթերը կոմիտե են ներկայացվում առձեռն՝ աշխատանքային օրերին ժամը 09:00-13:00 և 14:00-18:00 (Օրբելի եղբայրների 22, 8-րդ հարկ, 806 սենյակ) մինչև 2024 թվականի հունիսի 21-ը ներառյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am